Home | Հասարակական | Թումանյանի բնակարանը գնելու է հայ գործարարը և նվիրաբերելու հայ համայնքին

Թումանյանի բնակարանը գնելու է հայ գործարարը և նվիրաբերելու հայ համայնքին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր` հունվարի 26-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը:

Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի ծոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը:

Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

Վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0