Գլխավոր էջ | Հասարակական | Հայաստանում ինչպես եւ ԱՊՀ տարածքում քաղցկեղով հիվանդ երեխաների մեծ մասն ապաքինվում է

Հայաստանում ինչպես եւ ԱՊՀ տարածքում քաղցկեղով հիվանդ երեխաների մեծ մասն ապաքինվում է

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցի քիմեոթերապիայի բաժանմունքում բուժում է ստանում արյյան քաղցկեղով 5-6 երեխա, 2- ը արդեն ապաքինվել են եւ դուրս գրվել:

Եթե համեմատականներ տանենք ապա նախորդ տարիների համեմատ արյան քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը նվազել է»,-  թղթակցի հետ զրույցում նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմեոթերապիայի բաժանմունքի օրդինատոր Սամվել Առաքելյանը: Նրա խոսքով, Հայաստանում ինչպես եւ ԱՊՀ տարածքում այդ հիվանդությամբ երեխաների մեծ մասն ապաքինվում է: Հրատարակված հոդվածների վիճակագրության տվյալներով` ՀՀ-ում սուր լեյկոզով հիվանդների 70 տոկոսն առողջանում է:

Առաքելյանի խոսքով բաժանմունքում ներկա պահին բուժում են ստանում նաեւ 18-20 տարեկան երկու մեծահասակ եւ նորածին երեխաներ:

«Նորածինների դեպքում հիվանդության հաղթահարման հաջողություն է համարվում մեկ տարեկան դառնալը, քանի որ սովորաբար նման ախտանշանի դեպքում երեխաները մահանում են մինչ այդ տարիքը»,- պարզաբանեց օրդինատորը:

Ի տարբերություն մեծահասակների` նորածինները ստանում են հատուկ բուժման կուրս: Լեյկոզով երեխաների ապաքինման բարդ  գործընթացքում կարեւոր է  նաեւ երեխաների հոգեբանական պատրաստվածությունը` երախաներին դրական հույզերով ապահովելը:

Այս հիվանդանոցում գործում է խաղաթերապիայի կաբինետ, որտեղ երեխաները մասնակցում են մի շարք խաղերի,  ուրախ  միջոցառումների, որոնց միջոցով ստացած  տպավորությունը որոշ ժամանակով` 1-8 օրով ապահովում է երեխաների օրգանիզմում ապաքինման համար այդքան անհրաժեշտ լեյկոցիտների քանակությունը:

«Միջոցառումներից հետո նրանք հաճախ մոռանում են իրենց հիվանդության մասին, հեշտությամբ գնում սրսկման` առաջին հայացքից ցավոտ  գործողությունների»,-հավելեց օրդինատորը:

Արյան քաղցկեղի ախտանշան ունեցող երեխաները ՀՀ-ում բուժում են ստանում ոչ միայն այս հիվանդանոցում, նաեւ Է. Հ. Յոլյանի անվան  արյունաբանական կենտրոնում:

 կենտրոնում  բուժում է ստացել լեյկոզով հիվանդ 167  երեխա` 2011 թվականի ընթացքում: Տարեկան  ախտորոշվում է սուր լեյկոզի մոտ 30-35 դեպք:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
1.00