Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Հայկ դյուցազնին և Հայ Աստվածներին նվիրված ծիսական արարողություն Երևանում

Հայկ դյուցազնին և Հայ Աստվածներին նվիրված ծիսական արարողություն Երևանում

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Օգոստոսի 11-ի, մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված Հայկ նահապետի արձանի մոտ կազմակերպվել էր ծիսական գեղեցիկ արարողություն՝ նվիրված մեր զորավոր նախնուն՝ Հայկ դյուցազնին և Հայ Աստվածներին:

Ինչպես գիտենք, օգոսոտոսի 11-ին Նավասարդի տոնն է, որը հայերիս կյանքում նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր: Այդ օրվա խորհուրդը պայմանավորված է նաև Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի նոր դարաշրջանի:Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման անդամների նախաձեռնությամբ հայ մշակութային ավանդույթների ակտիվիստները Արագած լեռան գագաթին վառած կրակը բերեցին նախահայր Հայկի արձանի մոտ, որից հետո այն կտարվի տարբեր ուղղություններով` Գառնիի հեթանոսական տաճար, Առատագյուղ եւ Ծաղկունք գյուղեր, որտեղ տոնական միջոցառումներ կանցկացվեն:Կազմակերպված տոնական արարողությանը մասնակցում էին նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաները: Ծիսական արարողության ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Շնորհավորելով հայոց խորհրդանշական տոնի՝ Նավասարդի առթիվ՝ վարչական շրջանի ղեկավարը արժևորեց նմանօրինակ ձեռնարկների դերը՝ ավանդույթներին հավատարիմ մնալու և ազգային արժեքները վերաիմաստավորելու տեսանկյունից:Ազգային–ժողովրդական տոնը պետք է համազգային հնչեղություն ստանա, որպեսզի Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները ՝ աշխարհին մեկ անգամ ևս հավաստելով հայարիական ոգու ամրությունը:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0