Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

«Քաղաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացքի հետ կապված հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ծրագիրը վերաբերում է Երևանում երկու ճանապարհային հատվածների կառուցմանը, մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությանը: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ծրագրի կառավարման որակը բարելավելու նպատակով իր կարգադրությամբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Ծրագրերի իրականացման գրասենյակում:«Նախորդ հանդիպման ժամանակ ես կարևորել էի ծրագրի իրականացման աշխատանքներն օր առաջ սկսելու անհրաժեշտությունը, և կրկին վերահաստատում եմ այս ծրագրի մեկնարկի առաջնայնությունը: Կարող եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք շարունակական համագործակցության» ,- նշել է Տարոն Մարգարյանը: 
Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի քաղաքային զարգացման և ջրային բաժնի տնօրեն Անանդ Չիփլանքըրը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ծրագրի շրջանակում ցուցաբերած աջակցության համար և նշել է, որ բանկի և քաղաքապետարանի աշխատանքային խմբերը ինտենսիվ աշխատանքներ են տանում, ու պարբերաբար քաղաքապետին հաշվետվություն կներկայացվի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: «Մենք անում ենք ամեն ինչ, որ սեպտեմբերին կայանալիք միջազգային մրցույթվ հաղթած խորհրդատու ընկերությունները հնարավորին շուտ սկսեն աշխատանքները» ,- նշել է Անանդ Չիփլանքըրը:
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար: 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0