Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | «Զատիկ»-ի սաների այցը կենդանաբանական այգի

«Զատիկ»-ի սաների այցը կենդանաբանական այգի

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Հունիսի 13-ին Երևանի կենդանաբանական այգին հերթական անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել «Զատիկ» մանկատան շուրջօրյա խնամքի կենտրոնի 3-ից 16 տարեկան տասնչորս երեխաների առաջ:

Նման այցելությունները տեղի են ունենում կենդանաբանական այգու նախաձեռնությամբ, ինչն ուղղված է աջակցելու հաշմանդամություն ունեցող և թերզարգացած երեխաների ինտեգրման գործընթացի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում մանկատների և հատուկ դպրոցների երեխաներին առաջարկվում են կենդանաբանական այգու մուտքի անվճար տոմսեր: «Երեխաները շատ են սիրում կենդանիներին և նմանատիպ այցելությունները դրական են անդրադառնում նրանց դաստիարակության, հոգևոր արժեքների ձևավորման վրա»: Այս կարծիքին է «Զատիկ» մանկատան շուրջօրյա խնամքի  կենտրոնի  մանկավարժ Մելանյա Մինասյանը: Երեխաներից շատերի համար այս այցն առաջինն էր, ուստի  միանգամայն հասկանալի էր նրանց ուրախությունն ու հետաքրքրասիրությունը կենդանիների նկատմամբ: Փոքրիկ Արմանի համար կենդանաբանական այգին սիրելի վայրերից մեկն է, խոստովանում է, որ այստեղ նա կարողանում է հանգստանալ, մի փոքր  կտրվել առօրյա հոգսերից ու դառնալ բնության թեկուզև մի փոքրիկ մասնիկը:

Այն դպրոցներն ու մանկատները, որոնք հետաքրքրված են այս ծրագրով կարող են զանգահարել 010 555209 հեռախոսահամարով: Խնդրվում է դիմել կենդանաբանական այգու կրթության բաժնի աշխատակից Հռիփսիմե Խաչատրյանին:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0