Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությանը Երևանում

Ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությանը Երևանում

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երևանի քաղաքապետարանի թիվ 113 դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրին:

Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի որդուն: Կիսանդրու բացումը և դրան հաջորդած տոնական միջոցառումը նվիրված էր Նորիկ Խաչատրյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 20-րդ տարելիցին: 

Ազատամարտիկի անունը կրող դպրոցի բակում հավաքված նրա զինակից ընկերներն ու հարազատները, գոհունակություն հայտնելով նախաձեռնության համար, ընդգծել են, որ հարգանքի նման դրսևորումը մեկ անգամ ևս փաստում է, որ հայրենիքը գնահատում է իր նվիրյալ զավակներին: 
Նրանք նաև շեշտել են, որ այս կերպ դաստիարակվում է իրապես հայրենասեր ու ազգանվեր սերունդ:
 
Այս  մասին տեղեկանում ենք  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կայքից:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Image gallery
Գնահատական
0