Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Յուրօրինակ նվեր երևանցիներին` Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ

Յուրօրինակ նվեր երևանցիներին` Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Այսօր առավոտյան քաղաքն արթնացավ իր ներսում դաջված ադրբեջանական դրոշով: Ինչ-որ մեկը կամ մի քանիսը (այս դեպքում էական չէ՝ մեկն է, թե՝ մի քանիսը) Երեւանի հենց սրտում՝ Աբովյան փողոցի ասֆալտին նկարել էին Ադրբեջանի դրոշը: Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 20-ամյակի տոնակատարության օրը ոչ ոքի մտքով չէր անցնի նման «նվեր» մատուցել, բացի, իհարկե, ադրբեջանցիներից:

 

Հայկական ԶԼՄ-ները, խոսքերը մեկ արած, հարցնում են՝ ո՞վ է արել, եւ ոչ ոք չի ցանկանում հարցին մոտենալ այլ տեսանկյունից:

Սիրելինե'րս,  դեն նետեք ձեր դեմքի միամիտ արտահայտությունը եւ մի քիչ մտածեք: Այնպես չէ, որ ձեզ հանձնարարված է ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել մանիպուլյացիաներով: Ընտրությունները վերջացան,  իսկ հաջորդ ընտրություններին դեռ մի քանի ամիս կա: Գոնե մինչեւ հաջորդ ընտրությունները մեկ երկու ամիս արդար զբաղվեք ձեր առաքելությամբ, եղեք իշխանության եւ հասարակության սինթեզը:  Եվ հենց փորձեք աշխատել այդպես,  էլ նման հարց չեք տա, այլ պարզապես կասեք՝ ի՞նչ կարեւոր է, թե ով է արել:

Իրոք, ի՞նչ կարեւոր է եւ ինչո՞ւ պետք է փնտրել դրոշ նկարողներին: Նրանք այսօր շատ-շատ են եւ ամենուր:  Օրեր առաջ՝ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը  գրելի էինք, որ փողով քվեարկած ոչ մի քաղաքացի պարտավորություն չունի հարգելու այս իշխանությանը, սիրելու եւ մարտնչելու նրա համար: Գրել էինք, որ ոչ ոք փողի դիմաց երկիր չի սիրում, ոչ ոք փողով սահմանը կյանքի գնով չի պահում: Գրել էինք, որ շատ փողից ավելի շատ տվողն էլ կգտնվի, եւ այն ժամանակ կմնաք նստած ինֆլյացիայի ենթարկված ձեր փողերի տոպրակի վրա, որը գրոշի արժեք չի ունենա: Սրանք անառարկելի ճշմարտություններ են, այլ ոչ թե մարգարեական  խոսքեր:

Եվ ահա, չանցավ իսկ երկու օր եւ Երեւանի կենտրոնում ինչ-որ մարդիկ (կամ մարդ) նկարեցին ադրբեջանական դրոշը: Նկարեցին մայիսի 9-ին՝ մեր հաղթանակների հաղթանակի օրը: Եվ ի՞նչ:

Կարծում եք՝ դիվերսանտներ ե՞ն: Ո'չ, սիրելինե'րս: Այսօր այդ եւ ոչ միայն այդ դրոշից պատրաստ է նկարել յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, ում ընդամենը երկու օր առաջ դուք գնում էիք 5000 դրամով: Եթե մարդը կարող է իր ապագան, իր երեխաների ապագան վաճառել 5000, 10000  կամ թեկուզ 30000 դրամով, ինչո՞ւ այդ նույն մարդը չի կարող իր երկիրը վաճառել մի քիչ ավելի մեծ գումարով: Մտածե՞լ եք: Հասարակությունը օդից չի այլասերվում, նրան այլասերում  են: Ինչպես հայրենասեր, այնպես էլ  դավաճան չեն ծնվում, այդպիսին դառնում են:  Մի սեւամորթ հայի ենք ճանաչում, ում հայրենասիրության  չափից նույնիսկ ամաչել կարելի է: Ավելի շուտ նա ոչ թե հայրենասեր է, այլ հայրենապաշտ: Բայց նա սեւամորթ է, հասկանո՞ւմ եք: Այնպես որ՝ մի' փնտրեք թշնամու դրոշակ նկարողներին, նրանք ամենուր են՝ հեռուստատեսություններում՝ իրենց այլանդակ սերիալներով եւ լուրերով, էլեկտրոնային ԶԼՄ-ներում, մամուլում, ԲՇԿ-ներում, գյուղապետարաններում, քաղաքապետարաններում եւ ամենուր: Հասկանո՞ւմ եք:

Մենք (դուք) ենք նրանց այդպիսին դարձրել, սպանել նրանց մեջ հավատը վաղվա օրվա նկատմամբ եւ ստիպել, որ մտածեն՝ էս երկիրը երկիր չէ, եւ պատրաստ լինեն ծախվելու, ինչպես ամենավերջին անբարոյականը: Մենք (դուք)  չենք  ուզում  հասկանալ, որ այլեւս պետք է պատրաստ լինել ավելի վատթարին՝ երկրի վաճառքին: Այսօր վաճառողների թիվը հասել է աննախադեպ չափերի եւ վաճառական նրանց մենք (դուք) ենք դարձրել: Հեռու չէ այն օրը, երբ Հանրապետության հրապարակի կենտրոնում կնստի սունաթված մեկն իր փողով լի ճամպրուկներով եւ կգնի երկիրը` կիլոմետրով հերթ կանգնած անհասկանալի երկրի անհասկանալի քաղաքացիներից:

Այնժամ, կարծում եմ, մտածելն ու սթափվելը «Տեսա՞ր՝ ինչ եղավ»  երգի հնչյունների սուլոցին կնմանվի:

 

ԵՐԿԻՐ

 

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0