Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Ֆոտոցուցահանդեսներ և համերգներ Երևանի այգիներում` մայիսի 9-ին

Ֆոտոցուցահանդեսներ և համերգներ Երևանի այգիներում` մայիսի 9-ին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Միջոցառումը, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 67-ամյակին, կազմակերպել է «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն` ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ:

Ցուցահանդեսում ներկայացվելու են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված լուսանկարներ, պաստառներ ու տոնական շունչ հաղորդող գրություններ:

Այգիներում տիրելու է տոնական տրամադրություն, հնչելու են Հայրենական Մեծ պատերազմի տարիների երգեր, ուրախ տոնական երաժշտություն: Բոլոր այցելուներին նվիրվելու են Գեորգևյան ժապավեններ և շնորհավորական բացիկներ:

Նշված զբոսայգիներում կազմակերպվելու է նաև համերգ` ուսանողական համույթների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է շուքով տոնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, հասարակության ուշադրությունը սևեռել այդ փառահեղ հաղթանակին, նպաստելու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը և բարձր պահելու հաղթանակի ոգին` ապագայի հաղթանակներն ու նվաճումներն ապահովելու համար:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոն, ինչպես նաև ԱՊՀ երկրների դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0