Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին

Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:

Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևանցիներ: 
Կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար:

 Քանդակագործն ընդգծել է, որ կիսանդրին կերտել է որպես արտիստի երկրպագու և հավելել, որ Փափազյանի հուշարձանն ստեղծելն իր վաղեմի մտադրություն է եղել, որն այսօր իրականացավ քաղաքային իշխանությունների անմիջական աջակցության շնորհիվ: 
Վահրամ Փափազյանի կիսանդրին կանգնեցվել է Փափազյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում: 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0