Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Սերժ Սարգսյանն առաջարկել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները

Սերժ Սարգսյանն առաջարկել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 1-ին, հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում:

Նա շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները: «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի  հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարին է մոտեցել նաեւ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը եւ Նախագահի կարծիքը հարցրել պուրակում ժամանակավորապես տեղադրված տաղավարների մասին: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է իր մոտեցման եւ քաղաքապետին տված ցուցումի վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով. «Այո՛, մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա՛ է իմ մոտեցումը»: 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների աշխատանքը եւս բարձր է գնահատել, շնորհակալություն հայտնել եւ ընդգծել, որ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ նրանք մի քանի քայլ առաջ են գնացել, ու դա տեսանելի է ինչպես իր, այնպես էլ մեր ամբողջ հանրության համար: Սերժ Սարգսյանը հորդորել է ոստիկաններին ձեռք բերվածը բավարար չհամարել, կանգ չառնել եւ անընդհատ կատարելագործվել:

 

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0