Գլխավոր էջ | Հասարակական | Երևան | Երևան համայնքում նախընտրական պաստառները կփակցվեն նախատեսված գրատախտակներին

Երևան համայնքում նախընտրական պաստառները կփակցվեն նախատեսված գրատախտակներին

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Երևանի քաղաքապետաևրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախընտրական շրջանում անվճար արտաքին գովազդի կանոնակարգված պայմաններն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քարոզչության հավասար պայմաններ ապահովելու՝ ՀՀ  « Ընտրական օրենսգրքի »  պահանջը բավարարելու համար Երևանի քաղաքապետարանն անվճար գովազդի 825 գրատախտակներ է փակցրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, 264 վայրերում. ընտրված են հատկապես այն տարածքները, որոնք տարիների ընթացքում նախընտրական պաստառներ փակցնելու քրոնիկ վայրեր են դարձել: Նման մոտեցում կիրառվում է առաջին  անգամ» ,- պարզաբանել է Արազ Բաղդասարյանը:  

Քաղաքական անվճար գովազդի գրատախտակները ստանդարտ չափսեր ունեն, և օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով սահմանվել են նաև պաստառների չափսերն ու քանակը՝ մեկ գրատախտակի վրա: Մինչև 3 գրատախտակ ծավալի վայրերում յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, կարող է փակցնել A3 չափի մեկ պաստառ, և նույն վայրում 3-ից ավելի գրատախտակի առկայության դեպքում՝ A3 չափի երկու պաստառ: Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն ընդգծել է, որ պայմաններին չհամապատասխանող պաստառները  գրատախտակներից հեռացվելու են, ինչին աջակցելու է նաև Ոստիկանությունը:
Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա փակցվող գովազդներին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր համաձայնությունը. եթե շինությունն ունի մեկ սեփականատեր, անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը հաստատող փաստաթուղթ, իսկ բազմաբնակարան շենքերի պարագայում՝ համատիրության համաձայնությունը, որը տրվում է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնության՝ ստորագրությունների առկայության դեպքում: Այնուհետ գովազդատուն, տվյալ դեպքում քաղաքական կազմակերպությունը, պետք է պայմանագիր կնքի համատիրության հետ՝ համատիրության սահմանած սակագներով, ինչպես սովորական գովազդի դեպքում: Ի դեպ, շենքը որպես գովազդային տարածք է հանդիսանում, եթե ճարտարապետական կամ ֆունկցիոնալ այլ տեսանկյունից անթույլատրելի չէ:
Այս տարի, կրկին առաջին անգամ, ընտրական տեղամասերը նույնպես նույնանման ցուցանակներ կունենան:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0