Գլխավոր էջ | Արցախ | 1993 թ-ի Հունիսի 27-ը դարձավ ամենավճռորոշ օրը` ազատագրվեց Մարտակերտ քաղաքը

1993 թ-ի Հունիսի 27-ը դարձավ ամենավճռորոշ օրը` ազատագրվեց Մարտակերտ քաղաքը

Տառաչափ Decrease font Enlarge font
image

1993թ. այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Մարտակերտը:

1993թ. առաջին կիսամյակի ռազմական գործողությունների եզրափակիչ փուլի, այն է` Մարտակերտի ազատագրման գործողության մշակմանն ու նախապատրաստմանը ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ եղավ դեռևս հակառակորդի քելբաջարյան զորախմբի ջախջախման հաջող օպերացիայից հետո: 
Այդ նպատակով կարճ ժամանակահատվածում կատարվեց ուժերի և միջոցների վերախմբավորում: Գարնան վերջին և ամռան սկզբին իրականացված նախապատրաստական աշխատանքներից հետո ՊԲ հյուսիսային ուղղության ստորաբաժանումները մարտագծի ողջ երկայնքով անցան լայնածավալ հարձակման:
Հունիսի երկրորդ կեսին ղարաբաղյան ուժերը գրավեցին օպերատիվ-մարտավարական տեսակետից շահավետ մի քանի բարձունքներ ու բնագծեր: Ազատագրական մարտերը հաջողությամբ էին ընթանում նաև Մաղավուզի և հարակից հայկական գյուղերի ուղղությամբ, որտեղ իրենց գործողություններով աչքի էին ընկնում Մարտակերտի պաշտպանական շրջանն ու Հայաստանի կամավորականներից կազմված բրիգադը: 
Մարտակերտի ուղղությամբ ղարաբաղյան զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով հունիսի 26-ին հակառակորդը մարտի մեջ մտցրեց ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիտներ, սակայն ճակատամարտի ելքն արդեն կանխորոշված էր: 
Տևական ու դաժան մարտերից հետո ղարաբաղյան ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ առան Հեռուստաաշտարակ և Պուշկեն յալ բարձունքները: Ստեղծված դիրքային առավելությունը հայկական ուժերին հնարավորություն ընձեռեց հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտից և այդ ուղղությամբ գործող հարվածային ստորաբաժանումները հասցնել Խրամորթ-Բոյահմեդլու-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ:
Հունիսի 27-ը դարձավ հյուսիային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ամենավճռորոշ օրը` ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: 
1993թ. ամառվա ընթացքում ղարաբաղյան ուժերը ոչ միայն ազատագրեցին Մարտակերտի տարածքի մեծ մասը, այլև ճնշեցին հակառակորդի ռազմական խոշոր հենակետերը Աղդամում և հանրապետության հարավ-արևելյան շփման գոտում:

|

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Գնահատական
0