Home | Արցախ | Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ճանաչի ԼՂՀ անկախությունը.Ալեքսեյ Մարտինով

Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ճանաչի ԼՂՀ անկախությունը.Ալեքսեյ Մարտինով

Տառաչափ Decrease font Enlarge font
image

Այդ մասին հայտարարել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը` հանդես գալով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

Փորձագետի խոսքով, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստը վերջ կդնի հակասություններին եւ կկանխի նոր հակամարտությունը: Նշելով, որ Հայաստանում շատերն այլ կարծիք ունեն այդ հարցի վերաբերյալ` փորձագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում, ընդհակառակը, քչերն են կասկածում, որ ստեղծված իրավիճակի պահպանման դեպքում Ադրբեջանը կփորձի ուժով վերցնել Լեռնային Ղարաբաղը: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ գործոն` Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, կարծում է Ալեքսեյ Մարտինովը: «Հայաստանի շահերից է բխում ճանաչել ԼՂՀ-ն եւ ազատվել ճնշման լծակից»,-ընդգծել է փորձագետը` հավելելով, որ Ադրբեջանի` ռազմական արկածախնդրության դիմելու պատասխան փորձերը չեն արժանանա միջազգային հանրության հավանությանը:

Այդ կապակցությամբ, փորձագետը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն ուղղակի պարտավոր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ` հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից սկսված սպառազինությունների մրցավազքը լուրջ բեռ է այդ պետության բյուջեի համար: «Դա չի նպաստում Ադրբեջանի զարգացմանը:

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար»,-ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, որոշումը նախեւառաջ պետք է ընդունվի Հայաստանում, այնուհետեւ Ադրբեջանում: «Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց դա բխում է Ադրբեջանում պետականության պահպանման շահերից»,-եզրափակել է փորձագետը:

| |

Subscribe to comments feed Մեկնաբանություններ (0 posted):

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը comment

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

  • email Ուղղարկել ընկերոջ
  • print Տպագրելու տարբերակ
  • Plain text Տեքստային տարբերակ
Պիտակներ:
Պիտակներ չկան
Գնահատական
0