Գլխաւոր էջ | arm | Սփյուռք | Ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջն ամերիկյան դատարանում

Ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջն ամերիկյան դատարանում

ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Ամերիկահայ փաստաբանները հինգշաբթի, հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ թուրքական կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում շուրջ մեկ դար առաջ կատրաված Ցեղասպանության զոհերի ժառանգների համար, տեղեկացնում է «The Associated Press»-ը:

Ըստ աղբյուրի, վերոնշյալ երկու բանկերն են` Թուրքիայի Կենտրոնական բանկը և հնագույն, դեռևս 1860-ականներից գործող թուրքական Ziraat Bankasi բանկը:

Փաստաբան Բրայան Կաբատեկն ասել է, թե հնարավոր է գործընթացը տևի երեք տարի: «Բայց միևնույնն է մենք ամեն ինչ անելու ենք առաջ գնալու համար», -հավելել է նա:

Ըստ աղբյուրի, հայցվորներ են Կարբիս Դավույանը (Garbis Davouyan) Լոս անջելեսից և Հրայր Թուրաբյանը (Hrayr Turabian) Նյու Յորքից: Նրանք իրենց հայցում պնդում են, որ խախտվել են մարդու իրավունքները, ինչպես նաև միջազգային իրավունքները: Նրանք պահանջում են փոխհատուցել իրենց անշարժ գույքի, հողերի, բանկային հաշիվների, անգին մշակութային ու եկեղեցական գործերի կորստի համար:

Փաստաբան Մարկ Գիրագոսն ասել է, թե սա իր բնույթով առաջին հայցն է, որը պատասխանատվության է կանչում Թուրքիայի կառավարությանը: «Գործում ներգրավված բոլոր փաստաբաններն ունեցել են բարեկամներ ու հարազատներ, ովքեր կամ դարձել են ցեղասպանության զոհ կամ տեղահանվել են իրենց բնակավայրերից, ինչը գործին որոշ սրություն է տալիս», -հավելել է փաստաբանը:

Subscribe to comments feed Պատգամներ (0 posted):

total: | displaying:

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text