Ինտերնետի ավելի քան 1 մլն բաժանորդ Հայաստանում
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 1 մլն 396 550, որի մեջ են մտնում նաև GPRS կապի բաժանորդները, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձինք: Այս տվյալները Panorama.am-ին է տրամադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) Հեռահաղորդակցության վարչությունը: Իսկ ահա առանց GPRS-ի բաժանորդների քանակը ողջ առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 132 493:
Այս տվյալները ՀԾԿՀ-ն ստանում է գործող շուրջ 60 պրովայդերներից: 2-րդ եռամսյակի տվյալները դեռևս պատրաստ չեն և կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
Նշենք, որ օերես Internet World Stats կայքէջում հրապարակվել էր վիճակագրություն, որի համաձայն Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ ինտերնետից օգտվողների (Internet users) թիվը կազմել է 208 հազար 200:
Մասնագետների շրջանում նշված միջազգային կազմակերպության հրապարակած այս թիվը տարակուսանք է առաջացնում, քանզի ինտերնետից օգտվողները Հայաստանում ավելի շատ են, քան բաժանորդները: Նկատենք, որ ինտերնետից կարող է օգտվել ցանկացած ոք ուղղակի մտնելով որևէ ինտերնետ-սրճարան, որոնցով մեր քաղաքը լի է:




del.icio.us
Digg
Գրանցէք ձեր պատգամը