Գլխաւոր էջ | arm | Տարածաշրջան | «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

«Ես հավատում եմ, որ ճանաչելով ցեղասպանության փաստը, թուրքերը մի օր հաշվի կնստեն իրենց անցյալի հետ և կհասկանան, որ ազատագրում են իրենց ու իրենց հաջորդ սերունդներին բարոյական ծանր բեռից», - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը (Howard Berman), տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հանձնաժողովում Հանրապետական ու Դեմոկրատ կոնգրեսականները մասնակցել են «Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» խորագրով լսումներին:

Ըստ ANCA-ի, Բերմանը կարևոր է համարել այն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից: «Այս հանձնաժողովը մի քանի անգամ բանաձևեր է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և կարծում է, որ այդպես կնի նաև ԱՄՆ նախագահը», -հավելել է նա:

Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ հարցը մի քանի անգամ բարձրացվել է լսումների ժամանակ: Մասնավորապես, Նյու Ջերսին ներկայացնող կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը նկատել է, որ Հայոց ցեղասպանության մերժումը հիմք է, որպեսզի այդ երկիրը մերժի, չճանաչի նաև Դարֆուրի ցեղասպանությունը:

Իսկ ահա Կալիֆոռնիան ներկայացնող կենգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի, Հունաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ մերձեցում չի նկատում:

«Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումն անփոփոխ է, Կիպրոսում կան շուրջ 40 հազար թուրք զինվորներ», -հավելել է Ռոյսը և նշել, որ Թուրքիայում մատնանշված խնդիրների հարցում ԱՄՆ-ն մեծ դեր կարող է խաղաղալ` «տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»:

Կանգրեսականները նաև նկատել են, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունք է կիրառվում: Մասնավորապես կոնգրեսական Գուս Բիլիրակիսը նկատել է, որ այդ երկում չի թույլատրվում հայերին ու հույներին կրոնական արարողություններ կազմակերպել:

Ըստ ANCA-ի, քննարկման ժամանակ եղել են նաև կոնգրեսականներ, ովքեր համառորեն պաշտպանել են Թուրքիային ու նրա ղեկավարության վարած արտաքին քաղաքականությունը:

Subscribe to comments feed Պատգամներ (0 posted):

total: | displaying:

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text