76 սմ հասակով չինացին 40 տարեկան է
Չինացին կրկին հավակնում է աշխարհի ամենացածրահասակ մարդու կոչմանը: Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը:
40-ամյա Խուան Կայցյուանը 76 սմ է, քաշը` 12 կգ: Նա ընդամենը 1,4 սմ-ով է գերազանցում նախկին տիտղոսակրին, ով մահացել է նախորդ տարի սրտի կաթվածից: Նա եղել է 21 տարեկան:
Աղբյուրը նշում է, որ ընտանիքի բոլոր անդամները նորմալ հասակ ու քաշ ունեն: 58-ամյա մայրը շատ է սիրում գրկել իր 40-ամյա որդուն:
«Մարդկանց թվում է, թե ես փոքր երեխա եմ, իսկ այժմ, երբ արդեն սկսել են մազերս թափվել, ավելի շատ եմ նմանվում երեխայի»,- ասել է Խ. Կայցյուանը: Նա դերասան է, բայց այժմ թոշակի է անցել:
«Երբ նա երեք տարեկան էր, մենք նկատեցինք, որ նա չի աճում: Մենք տարբեր բժիշկների մոտ գնացինք, բայց ոչ ոք չկարողացավ օգնել: Նա շատ լավն է. օգնում է տնային գործերում և անում է այն, ինչ կարողանում է»,- ասել է նրա մայրը:




del.icio.us
Digg
Գրանցէք ձեր պատգամը