Գլխաւոր էջ | arm | Մշակույթ | «Նովայա Վոլնա 2010».Հայաստանի ներկայացուցիչը 3-րդ տեղում է

«Նովայա Վոլնա 2010».Հայաստանի ներկայացուցիչը 3-րդ տեղում է

ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Յուրմալայում  ընթացող երիտասարդ կատարողների «Նովայա Վոլնա 2010» երգի մրցույթի երկրորդ օրը  Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը նախօրեին գրավեց 3-րդ տեղը: Այն նա բաժանում է Իսրայելը ներկայացնող Հիլա Բեն Դավիդի հետ. նրանք երկուսն էլ ստացել են 189 բալ:

Օրվա արդյունքներով, առաջին տեղը զբաղցրել է ուկրաինացի երգչուհի Տատյանա Շիրկոն` ստանալով 191 բալ: Իսկ երկրորդ տեղը էստոնացի երգիչ Յուկո Սուվիստն է զբաղեցրել: Վերջինս ստացել է 190 բալ:

Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նովայա Վոլնա 2010» մրցույթը բացվել է հուլիսի 27-ին, Յուրմալայում: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 17 կատարողներ 12 երկրներից:

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է հարյուր հազար եվրո, և կբաշխվի հաղթողների միջև` առաջին տեղը զբաղեցնողը կստանա 50 հազար եվրո, երկրորդ տեղը զբաղեցնողը` 30 հազար, իսկ երրորդ տեղը զբաղեցնող երգիչը` 20 հազար եվրո:

Subscribe to comments feed Պատգամներ (0 posted):

total: | displaying:

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text