Գլխաւոր էջ | arm | Արցախ | Մշակույթը` որպես Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոց

Մշակույթը` որպես Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոց

ՏԱՌԱՉԱՓ: Decrease font Enlarge font
image

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից մի խումբ սփյուռքահայ երիտասարդների և «Տնջրե» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների:

«Ասպետ»-ի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Բ. Սահակյանը կարևորել է Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նման նախաձեռնություններին՝ այն համարելով հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը:


Իսկ «Տնջրե» երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահը կարեւորել է նման միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով նշանակալի իրադարձություն ինչպես հանրապետության կյանքում, այնպես էլ տարբեր երկրների հետ մշակութային կապերի ստեղծման ու ամրապնդման գործում:

Բակո Սահակյանը նշել է, որ մշակութային ոլորտը մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկն է եւ հանդիսանում է Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը:

Subscribe to comments feed Պատգամներ (0 posted):

total: | displaying:

Գրանցէք ձեր պատգամը comment

Please enter the code you see in the image:

  • email Ուղարկել ընկերոջը
  • print Տպելու տարբերակ
  • Plain text Plain text